Ղրղզստանի նախագահը հայտարարում է երկրում իշխանությունը զավթելու փորձի մասին
«Ղրղզստանի որոշ քաղաքական ուժեր, երեկ երեկոյան, օգտվելով խորհրդարանական ընտրությունների արդյունքներից, փորձեցին գրավել հանրապետության իշխանությունը»,- գրում է Tass-ը ու հավելում, որ Ղրղզստանի Նախագահ Սուրոնբայ Ժեենբեկովի կողմից երեքշաբթի օրը հրապարակված ազգին ուղղված ուղերձում ասվում է, որ նրա հրամանով անվտանգության ուժերը կրակ չեն բացել, որպեսզի չվտանգեն քաղաքացիների կյանքը:
«Անցած գիշեր որոշ քաղաքական ուժեր փորձեցին ապօրինաբար զավթել պետական իշխանությունը: Ընտրությունների արդյունքները որպես առիթ համարելով` նրանք խախտեցին հասարակական կարգը: Նրանք չենթարկվեցին իրավապահներին, ծեծեցին բժիշկներին և վնասեցին շենքերը: Ես հրամայեցի, որ ուժայինները կրակ չբացեն և արյուն չթափեն, որպեսզի չվտանգեն ոչ մի քաղաքացու կյանքը», - ասել է Ժեենբեկովը:
Երկրի ղեկավարությունը, ընդգծել է նախագահը, «ձեռնարկել է բոլոր հնարավոր միջոցները այս իրավիճակում՝ սրացումը կանխելու համար»:
Ժեենբեկովը քաղաքական կուսակցությունների ղեկավարներին հորդորել է հանգստացնել իրենց կողմնակիցներին և չսրել իրավիճակը երկրում, իսկ քաղաքացիներին՝ պահպանել խաղաղությունը և չտրվել սադրիչ ուժերի կոչերին։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան