Նաիրիա Կարապետյան. Սիրելի դիվանագետներ, զգոն եղեք
ԱԺ նախկին պատգամավոր, «Եվրոպական ինտեգրացիա» ՀԿ նախագահ Նաիրա Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում ևս մեկ մտահոգություն՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ԱԳ նախարարների կողմից երեկ տարածած հայտարարության հետ կապված:
««…նախարարները կրկին կոչ են արել հակամարտության կողմերին անհապաղ և անվերապահորեն հաստատել հրադադարի ռեժիմ:»:
Ինչպես գիտեք, հրադադարը հաստատվել է 1994թ մայիսի 12-ից, ԵՌԱԿՈՂՄ ստորագրված համաձայնագրի հիման վրա: Այս տեքստում ոչ թե ասվում է՝ ՎԵՐԱՀԱՍՏԱՏԵԼ հրադադարի ռեժիմը, վերադառնալ հրադադարի ռեժիմին, այլ՝ ՀԱՍՏԱՏԵԼ: Սա կարող է ենթադրել նոր համաձայնագիր, որտեղ փորձ է արվելու Արցախը դուրս մղել, որպես հակամարտության կողմ, և կոնֆլիկտը ներկայացնել որպես «տարածքային» և ոչ՝ ազգերի ինքնորոշման իրավունքի իրացում:
Մտահոգությունս էլ ավելի է խորանում վերջին այս նախադասությամբ՝ «…կոչ անելով նրանց առանց հապաղելու ստանձնել կարգավորման գործընթացը վերսկսելու պարտավորությունները ՝ գոյություն ունեցող հիմնարար սկզբունքների և համապատասխան միջազգային փաստաթղթերի հիման վրա, որոնք քաջ հայտնի են երկու կողմերին։»:
Կարծում եմ, առանձնահատուկ հարկավոր էր նշել Հելսինկյան եզրափակիչ ակտը, այլ ոչ թե լղոզված՝ «երկու կողմերին քաջ հայտնի» արտահայտությունը:
Ինչևէ՝ սիրելի դիվանագետներ, զգոն եղեք, մենք բոլորս հաղթելու ենք, նաև՝ դիվանագիտական ասպարեզում որևէ դիրք չզիջելով և նոր, ավելի շահեկան դիրքից հանդես գալու հնարավորություն ստեղծելով:
Եվ վերջում՝ իհարկե մենք հաղթելո՛ւ ենք»,- նշել է նա։
Հարակից հրապարակումներ`
- ԵԱՀԿ Մինսկի խմբի նոր տարածած հայտարարությունն անմիջապես աչքի է ընկնում անհասկանալի չեզոքությամբ. Նաիրա Կարապետյան
- ՄԽ համանախագահող երկրների ԱԳ նախարարների համատեղ հայտարարությունը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան