ՀՀ ՊՆ. Ադրբեջանի ուղղությամբ որևէ զինատեսակից կրակ չի վարվել
Պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Շուշան Հարությունյանը գրում է.
«Ադրբեջանական կողմը շարունակում է կեղծ տեղեկություններ տարածել, թե, իբր, հայկական զինված ուժերը հրետակոծում են Ադրբեջանի խաղաղ բնակավայրերը։
Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը շարունակում է միջազգային հանրությանն ու սեփական ժողովրդին մոլորության մեջ գցելու իր գործելակերպը։
Հայտարարում ենք, որ Ադրբեջանի ուղղությամբ որևէ զինատեսակից կրակ չի վարվել:
Միևնույն ժամանակ, ակնհայտ է որ պաշտոնական Բաքվի այս ապատեղեկատվությունը միտված է մարտական գործողությունների վերսկսման համար քարոզչական հող նախապատրաստելուն, անտեսելով միջազգային հանրության, մասնավորապես՝ համանախագահ երկրների մարտական գործողությունների անհապաղ դադարեցման մասին հայտարարությունները»։
Հարակից հրապարակումներ`
- Հայաստանը վերահաստատում է կրակի անհապաղ դադարեցման անհրաժեշտությունը. ՀՀ ԱԳՆ
- Արցախի ԱԳՆ. Կոչ ենք անում կառավարություններին դադարեցնել միջազգային ահաբեկչության կողմից Արցախի դեմ իրականացվող ագրեսիայի սնուցումը
- ՊՆ խոսնակ. Գիշերը սահմանին համեմատաբար հանգիստ է անցել
- Թուրքիայի և Ադրբեջանի կողմից իրականացվող ագրեսիայի ակտի կապակցությամբ Արցախի ԱԳՆ-ն դիմել է ԵԽ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան