«Ջավախքն Արցախի կողքին է»
Ախալքալաքի կենտրոնական մարզադաշտում անցկացվում է Արցախին աջակցության խաղաղ ցույց՝ «Ջավախքն Արցախի կողքին է» խորագրով: Jnews-ի հաղորդմամբ, մարզադաշտում հավաքվել են մի քանի հազար մարդիկ: Պաստառների վրա ներկայացված են հայաստանաբնակ, ծնունդով Ջավախքից զինվորների լուսանկարները, որոնք նահատակվել են Լեռնային Ղարաբաղի մարտերում:
Խաղաղ հանրահավաքի կազմակերպիչները ցանկանում են ամփոփել մեկ շաբաթվա ընթացքում Ախալքալաքում տեղի ունեցող դրամահավաքի և այլ նյութական օգնության արդյունքները: Նշվում է, որ դրանից հետո հավաքագրումը կշարունակվի:
Հանրահավաքից հետո մասնակիցները երթով կմեկնեն դեպի Սուրբ Խաչ եկեղեցի, որտեղ տեղի կունենա համընդհանուր աղոթք և մոմավառություն:
Հարակից հրապարակումներ`
- Ախալքալաքում զորակցության հավաք կանցկացվի
- Հոգեհանգստյան կարգ Ախալքալաքում՝ ի հիշատակ Արցախում օրերս զոհված Ջավախքի որդիների
- Արցախի դրոշը Էվերեստի գագաթ հասցրած հայուհին Ջավախքում է
- Զորակցության քայլերթ՝ Ջավախքում
- Ջավախքցիներն Արյունաբանական կենտրոնին նվիրել են ամենագնաց
- Ջավախքցիները բացել են վրաց-թուրքական սահման տանող ճանապարհը
- Ջավախքցիները փորձում են թույլ չտալ թուրքական բեռնատարների մուտքը Վրաստան
- Ջավախքից 2 բեռնատարով մթերք են ուղարկել դիրքեր
- Ջավախքի հայ ազգաբնակչությունը վճռականորեն կանգնած է Արցախի ժողովրդի կողքին և ուղիները է որոնում տարբեր ձեւերով աջակցելու
- Ջավախքը պատրաստվում է մեկնել Արցախ
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին