Վայոց Ձորում մերկասառույցի պատճառով մեքենաներն արգելափակվել էին
Վայոց ձորի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն hոկտեմբերի 6-ին, ժամը 00։09-ին տեղեկություն է ստացվել, որ Սարավան-Զանգեր հատվածում «HIGER» մակնիշի ավտոբուսը (վարորդ՝ Լյովա Ս.) մերկասառույցի պատճառով չի կարողանում շարունակել ճանապարհը։
ԱԻ նախարարությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Մ-2 ավտոճանապարհի Երևան-Մեղրի հատվածի 154-րդ կմ-ին կան արգելափակված ավտոմեքենաներ։
Փրկարարները շտապօգնության ավտոմեքենայից 4 տուժածի մոտեցրել են Վայքի շտապօգնության ծառայության մեկ այլ ավտոմեքենային, այնուհետև՝ արգելափակումից դուրս բերել «Ford Transit» մակնիշի 2 ավտոմեքենա (3 ուղևոր):
«Վայքի ՃՇՇ»-ի աշխատակիցներն իրականացրել են ճանապարհի մաքրման աշխատանքներ, որից հետո ավտոճանապարհը դարձել է երթևեկելի։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան