Հանգիստ առավոտ է Ստեփանակերտում․ իսպանացի լրագրող
Իսպանացի լրագրող Պաբլո Գոնզալեսը, որը Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի դեմ սանձազերծած պատերազմի առաջին իսկ օրերից Արցախում է, րոպեներ առաջ թվիթերում գրել է, որ այսօր հանգիստ առավոտ է Ստեփանակերտում։
«Այս օրերի ընթացքում այնքան հանգիստ առաջին առավոտն է: Վատ եղանակ, անձրև և մառախուղ, բայց ի տարբերություն երեկվա՝ ոչ մի ազդանշան, ոչ մի պայթյուն: Ամեն ինչ հանգիստ է հենց հիմա Ստեփանակերտում»,-գրել է Գոնզալեսը։
Primera mañana tan silenciosa en días. Hace tiempo malo, lluvia y niebla, pero a diferencia de ayer ni sirena, ni explosiones. Todo tranquilo ahora mismo #Stepanakert, #NagornoKarabaj #Artsaj
— Pablo González (@PabVis) October 6, 2020
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան