Թոմ դը Վաալ․Թուրքիան ուզում է լրացնել վակուումը․ ԱՄՆ-ը և Եվրոպան բացակայում են, ռուսներն էլ չգիտեն ինչ անել
Թուրքական ներգրավվածությունը Լեռնային Ղարաբաղում շատ լուրջ է: Հայաստանի համար Թուրքիան էքզիստենցիալ սպառնալիք է։ 1920 թվականից ի վեր Թուրքիայի հետ խաղաղ էր: Հարյուր տարի պատերազմ չէր եղել: Եվ հիմա հանկարծ Թուրքիան ներխուժում է՝ ադրբեջանցիների կողմը: Այդպիսի ներգրավվածությունը վախի աղբյուր է հայկական ԴՆԹ-ում՝ հսկայական խնդիր հայերի համար»,- այս մասին ասում է Կովկասի հարցերով փորձագետ, «Սև այգի» գրքի հեղինակ Թոմ դը Վաալը՝ Ahval-ի խմբագիր Յավուզ Բայդարի հետ հարցազրույցում՝ խոսելով հայ-ադրբեջանական պատերազմում Անկարայի ռազմավարության մասին։
«Թուրքիան, կարծես, ուզում է լրացնել միջազգային վակուումը: ԱՄՆ-ը և Եվրոպան բացակայում են, և ռուսներն իրականում չգիտեն ինչ անել: Թուրքիան և Ադրբեջանը փորձում են օգտագործել անվճռականությունն ու թուլությունը՝ ԵԱՀԿ գործընթացը խափանելու և դրանք իրենց օգտին վերափոխելու համար: Թվում է, թե դա նրանց ռազմավարությունն է»,- Թոմ դը Վաալը նշում է, որ ԱՄՆ-ը, տարբեր պատճառներով, ախորժակ չունի խառնվելու հակամարտությանը:
«Ռուսները Հայաստանում զորք ունեն, բայց ոչ Ադրբեջանում: Եթե Ռուսաստանն ուղղակիորեն միջամտի Ադրբեջանին, դա կվտանգի նրա հարաբերությունները հարևանի հետ: Եվ նրանք փորձում են հավասարակշռություն պահպանել, բայց նրանք հաստատապես կորցնում են Հայաստանում հսկայական հեղինակություն»,-ասում է դը Վաալը։
Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահներին, նշում է, որ դա ավելի բարդ է, երբ կողմերից ոչ մեկն այն չի ուզում ու հավելում, որ «նրանք կորցրել են իրենց հեղինակությունը»։