Հայաստանը ՀԱՊԿ-ին տեղեկացրել է՝ զինծառայողներ չի ուղարկելու Բելառուս զորավարժությունների
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ) Հայաստանից ծանուցում է ստացել այն մասին, որ իր զինվորականները չեն մասնակցելու հոկտեմբերին Բելառուսի տարածքում անցկացվող խաղաղապահ զորավարժություններին:
« ՀԱՊԿ -ում հաստատում են, որ հայ զինծառայողները չեն կարող մասնակցել «Անխորտակելի եղբայրություն-2020» խաղաղապահ զորավարժություններին, որոնք նախատեսված են հոկտեմբերի 12-16-ը Բելառուսի տարածքում: Հայաստանը ծանուցել է այդ մասին»,-«Ինտերֆաքսին» ասել է ՀԱՊԿ մամուլի քարտուղար Վլադիմիր Զայնետդինովը։
«Ինտերֆաքսը» հայտնում է, որ հոկտեմբերի 5-ին ՀՀ պաշտպանության նախարարությունը հաղորդել էր, որ հայ զինվորականները չեն մասնակցելու Բելառուսում անցկացվող զորավարժություններին:
«Ինտերֆաքսը» հիշեցնում է, որ սեպտեմբերի 27-ից ղարաբաղյան հակամարտության գոտում ընթանում են իենտենսիվ մարտական գործողություններ: Թե Հայաստանում, թե Արցախում հայտարարված է ռազմական դրություն և ընդհանուր զորահավաք։
Հարակից հրապարակումներ`
- Ռուսաստանը հստակ որոշում չի կայացրել հակամարտության հարցում. Ալեքսանդր Իսկանդարյան
- ՀՀ ՊՆ. Ադրբեջանի ուղղությամբ որևէ զինատեսակից կրակ չի վարվել
- ՀԱՊԿ-ը հետաձգում է Հայաստանում նախատեսված զորավարժությունները
- ԱԳՆ-ն ադրբեջանական ԱԹՍ-ների ներխուժման դեպքը վերլուծում է ՀԱՊԿ-ին դիմելու համատեքստում
- ՀՀ ԱԺ-ն պաշտոնապես դիմել է ՀԱՊԿ ԽՎ քարտուղարությանը
Լրահոս
Տեսանյութեր
ՈՒՂԻՂ. Մեկնարկեց ՍԴ նիստը, օրակարգում երկու միջազգային համաձայնագրի սահմանադրականության հարցերն են