Բա նավթամուղերի մոտ ասֆալտի մեջ հարմար տեղավորված սմերչի հրթիռ չկա... Արծրուն Հովհաննիսյան
ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննսիյանը ֆեյսբուքի իր էջում գրում է.
«Փաստորեն Ստեփանակերտին ու Շուշիին հարվածելիս, պատրաստի տեքստը գրած դրած է, որ իբր մենք թիրախավորել ենք ինչ որ ռազմավարական օբյեկտ: Բա նավթամուղերի մոտ ասֆալտի մեջ հարմար տեղավորված սմերչի հրթիռ չկա, այդ մի կտորը անհարմար ստացվեց երևի...»
Հիշեցնենք, որ Ադրբեջանը հայտարարել էր, թե հայկական ստորաբաժանումները փորձել են հարվածել Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղին։ Սակայն ՀՀ Պաշտպանության նախարարությունը հերքեց դա՝ հայտարարելով, որ դա լկտի սուտ է։
«Մենք բազմիցս ենք հայտարարել, որ չենք թիրախավորում նավթագազային ենթակառուցվածքները, սակայն անկախ տեղակայման վայրից բոլոր այն ռազմական օբյեկտները և նշանակետերը, որտեղից կրակ կարձակվի Արցախի ուղղությամբ, կոչնչացվեն»,- հայտարարել է ՀՀ ՊՆ-ն։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան