Հակառակորդի կորուստներն են 300 զոհ, 11 զրահատեխնիկա, 2 ուղղաթիռ և 2 ԱԹՍ. Արծրուն Հովհաննիսյան
«Այսօր վաղ առավոտից նորից սկսվեցին Ստեփանակերտի հրթիռակոծությունները։ Կան տուժածներ ու վիրավորներ»,- այսօրվա ճեպազրույցում ասաց ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։
Նրա խոսքով, ցերեկվա ժամերին նորից թեժացել են մարտերը, հատկապես հարավային ուղղությամբ։
«Հակառակորդը Արաքս գետի երկայնքով հրետանային միջոցներ էր կիրառում, զրահատեխնիկա, շարժական խմբեր և հետևակ։ Այս ամենի հետ համատեղ գործում էին նաև ոչ ադրբեջանական բանակի զինծառայողներ։ Առավոտվա տվյալներով ադրբեջանական ԶՈւ կորուստներն են 300 զոհ, 11 զրահատեխնիկա, 2 ուղղաթիռ և 2 ԱԹՍ։ Այս տվյալները չեն ներառում այսօրվա գործողությունների հետևանքով հակառակորդի կրած կորուստները։ Այսուհետ առավոտից մինչև հաջորդ առավոտ տվյալներ ենք ներկայացնելու»,- տեղեկացրեց Արծրուն Հովհաննիսյանը։
Նա նաև նշեց՝ այդպիսի մի օր չկա, որ մեր զինված ուժերը ադրբեջանական որևէ օբյեկտ շարքից չհանեն, սակայն միշտ չէ, որ նպատակահարմար է այդ պահին դրանք լուսաբանելը։
ՊՆ ներկայացուցիչը պատասխանեց նաև լրագրողների հարցերին։
Հարց. Ի՞նչ կարելի է սպասել Իրանից՝ հաշվի առնելով, որ արդեն մի քանի անգամ կողմերին զգուշացում է հնչում, որ ռումբերը եթե ընկնեն Իրանի տարածք, ապա ավելի կոշտ արձագանք կլինի։
Ա. Հովհաննիսյան. Մենք մի քանի անգամ տեսել ենք Իրանի քաղաքական և ռազմական ներկայացուցիչների հայտարարությունները, բայց տեսնում ենք նաև, որ Իրանը դիմում է այլ քայլերի, որոնք չեն սահմանափակվում հայտարարություններով։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան