Թշնամու ձեռնարկած լայնամասշտաբ գրոհը վերջին ապարդյուն փորձերն են ինչ-որ արդյունքի հասնելու համար. Վահրամ Պողոսյան
Արցախի Հանրապետության նախագահի խոսնակ Վահրամ Պողոսյանը գրում է. «ՊԲ հուժկու հարվածների արդյունքում, թշնամին ունի կենդանի ուժի և զինտեխնիկայի զգալի կորուստներ։ Իսկ ժամեր առաջ առաջնագծի հարավային թևով ձեռնարկած լայնամասշտաբ գրոհը վերջին ապարդյուն փորձերն են ինչ-որ արդյունքի հասնելու համար։
Ամուր ենք կանգնած»:
Հիշեցնենք՝ սեպտեմբերի 27-ին ժամը 07:15-ի սահմաններում, Ադրբեջանը, օգտագործելով հրետանային միջոցներ ու հարվածային ԱԹՍ-ներ, հարձակման է անցել արցախա-ադրբեջանական ողջ շփման գծով։ Հրետակոծվել են նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում մայրաքաղաք Ստեփանակերտը, Մարտունին, Մարտակերտը, Հադրութը: Բնակչությանը կոչ է արվել պատսպարվել։
Թե Հայաստանում, թե Արցախում հայտարարված է ռազմական դրություն և ընդհանուր զորահավաք։
Հարակից հրապարակումներ`
- Թշնամին սկսել է հրթիռակոծել Ստեփանակերտը
- ՊՆ. Ադրբեջանը լայնամասշտաբ գրոհ է սկսել հարավային ուղղությամբ
- Արցախի նախագահի խոսնակ. Դիրքային որոշակի հաջողություններ ունենք
- ՀՀ ՊՆ. Ադրբեջանի ուղղությամբ որևէ զինատեսակից կրակ չի վարվել
- ՊՆ. Ֆինանսական միջոցները պետք է ուղղվեն բացառապես երկու հասցեով
- Արցախի ԱԺ նախագահ. Գուցե արդեն Իլհամ Ալիևն արդեն հեռացված է պաշտոնից
- Ամեն ինչ գտնվում է իմ անմիջական ու լիարժեք վերահսկողության ու համակարգման ներքո. Արցախի նախագահ
- ՊԲ-ն պատրաստ է իրադրության ցանկացած զարգացման. Արցախի ՊՆ
- ՊՆ խոսնակ. Գիշերը սահմանին համեմատաբար հանգիստ է անցել
- ՊՆ խոսնակ. Խոցվեցին հակառակորդի մեկ տանկ և երկու ՀՄՄ
- Առաջնագծի որոշ ուղղություններում մարտավարական նպատակով ՊԲ-ն ետ է քաշել զորքերը. Վահրամ Պողոսյան
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին