Պեսկովը հայտնել է ԼՂ-ում իրավիճակի դեգրադացման մասին
Կրեմլում կարծում են, որ իրավիճակը Ղարաբաղում դեգրադացվում է, մարդիկ են զոհվում։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:
«Զեկուցվել է բոլոր դիմումների մասին, և հասկանալի է այդ դիմումների հուզական ֆոնը, քանի դեռ իրավիճակը դեգրադացվում է, շարունակում են մարդիկ զոհվել, ինչը բացարձակապես անընդունելի է : Դուք գիտեք, թե ինչ է եղել, նախ, երեք նախագահների (խմբ. Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Ֆրանսիայի) համատեղ հայտարարությունը, այնուհետև արտգործնախարարների համատեղ հայտարարությունը», - ասել է Պեսկովը:
Պեսկովը հավելել է, որ Ռուսաստանը նախկինի պես մտահոգություն է հայտնում տեղի ունեցածի կապակցությամբ և կարծում է, որ կողմերը պարտավոր են դադարեցնել կրակն ու նստել բանակցությունների սեղանի շուրջ:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան