Փաշինյան. Լեռնային Ղարաբաղը և Հայաստանը պատրաստ են զիջումների այնքանով, որքանով Ադրբեջանն է պատրաստ զիջումների
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանն արձագանքելով «Ռիա Նովոստի> գործակալության հրապարակմանը գրել է.
«Շահարկումներից խուսափելու նպատակով, ներկայացնում եմ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուղիղ խոսքը AFP գործակալությանը։
«Հակամարտությունների կարգավորումը պետք է իրականացվի փոխզիջումների հիման վրա։ Լեռնային Ղարաբաղը և Հայաստանը պատրաստ են զիջումների այնքանով, որքանով Ադրբեջանն է պատրաստ զիջումների»:
Հորդորում եմ ԶԼՄ գործընկերին զերծ մնալ վարչապետի խոսքը կոնտեքստից դուրս, ոչ ամբողջական կամ սեփական մեկնաբանությամբ ներկայացնելուց»։
«Ռիա Նովոստի» գործակալությունը գրել է, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Ֆրանս Պրեսս» գործակալությանը տված հարցազրույցում նշել է այն պայմանները, որոնց դեպքում Երևանը պատրաստ է ԼՂ իրավիճակի շուրջ փոխզիջումների գնալ։
«ԼՂ հակամարտությունում Հայաստանը պատրաստ է գնալ զիջումների, բայց եթե դրան պատրաստ է նաև Ադրբեջանը»,- ըստ ռուսական աղբյուրի, ասել է քաղաքական գործիչը։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան