Տիգրան Ուլիխանյանը լքեց ԱԺ-ն
Արարատ Միրզոյանը ստորագրել է ՀՀ ԱԺ պատգամավոր Տիգրան Ուլիխանյանի՝ պատգամավորի լիազորությունները դադարած համարելու մասին արձանագրություն։ Այս մասին տեղեկանում ենք ԱԺ պաշտոնական կայքէջից։
«Հիմք ընդունելով պատգամավորի հրաժարականի մասին դիմումը եւ առաջնորդվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 154-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի պահանջով՝ դադարած համարել «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի համապետական ընտրական ցուցակով ընտրված պատգամավոր Տիգրան Ուլիխանյանի՝ պատգամավորի լիազորությունները»,-նշված է արձանագրության մեջ:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին