Շատ արագ մեր տնտեսության կառուցվածքը դնել ռազմական արդյունաբերության ռելսերի վրա. Միքայել Մելքումյան
«Եթե 2021 թվականի բյուջեի նախագիծը եկել է, ես առաջարկում եմ շատ արագ մեր տնտեսության կառուցվածքը դնենք ռազմական արդյունաբերության ռելսերի վրա»,- Աժ հայտարարությունների ժամանակ հայտնեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ներկայացուցիչ Միքայել Մելքումյանը:
Պատգամավորը նկատեց, որ ոչ մի երաշխիք չկա, որ նման պատերազմները էլի չեն կրկնվի:
«Երաշխիքը միան մեր ժողովուրդն է, մեր բանակն է, փառք ու պատիվ մեր բանակին»,- հայտարարեց պատգամավորը:
Մելքումյանն ուսումնասիրել և վեր է հանել Իսրայելի կողմից Ադրբեջանին տրամադրած աջակցության թվերը:
Ըստ Մելքումյանի, Հայաստանի դիվանագիտական ուժերը պետք է ուղղվեն Իսրայելի քաղաքականության դեմ և կանգնեցնեն խաղաղ բնակչության դեմ օգտագործվող կործանարար զենքի մատակարարումը:
Պատգամավորը հիշեցրեց, որ հակամարտության առաջին օրերին ակտիվ խոսում էին Արցախի հետ ռազմաքաղաքական դաշինք կնքելու մասին և հիմա, երբ մեր դիրքերն ռազմադաշտում բարելավվել են, կարծես թե մոռանում են այդ մասին:
Միքայել Մելքումյանը շեշտեց, որ պետք է սկսել նաև Արցախի ճանաչման գործընթացը, բայց մինչ այդ, առաջին հերթին ռազմաքաղաքական դաշինքի հարցը պետք է լուծվի:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան