ԱԺ-ն միաձայն երեք օրենք ընդունեց
«Եթե մենք 36-38 համայնքներում կարողանանք աշխատատեղի հարցերը լուծել, վստահեցնում եմ, որ շատ ավելի արդյունավետ կլինի»,- ԱԺ նիստում հայտարարեց պատգամավոր Սերգեյ Բագրատյանը՝ «Սահմանամերձ համայնքների սոցիալական աջակցության մասին օրենքում փոփոխություններ և լարցումներ կատարելու մասին հարցը քննարկեու ժամանակ:
Պատգամավորը տեղեկացրեց, որ վերջին երկու օրերի ընթացքում հանդիպել է սահմանամերձ համայնքների բնակիչներին, և նրանք հայտնել են իրենց ցանկությունը, որ քննարկվող նախագծում արտացոլվի սահմանամերձ համայնքներում աշխատատեղերի խնդիրը:
Նրա խոսքով, մասնավոր բիզնեսի հնարավորություններն այստեղ շատ փոքր են, քանի որ ռիսկերը մեծ են: Բագրատյանի կարծիքով, պետք է պետական ձեռնարկության կարգավիճակով 38 համայնքում ստեղծել մեկական վերամշակող ձեռնարկություն, որոնք 3-5 տարվա ընթացքում կսկսեն ապահովել շահույթ և կկարողանան ակցիաներ թողարկել և աստիճանաբար փոխանցվել մասնավորին:
Պատգամավորի հաշվարկներով 38 համայնքում մեկական վերամշակող ձեռնարկություն հիմնելու համար անհրաժեշտ կլինի 3մլն 800 հազար դոլար, որը կարելի է ապահովել դրամահավաքի միջոցով:
«Իմ քայլը» խմբակցության նոր պատգամավոր Նարեկ Ղահրամանյանի երդման արարողությունից հետո ԱԺ-ն անցավ օրակարգային հարցերի քվեարկությանը:
ԱԺ-ն միաձայն առաջին ընթերցմամբ ընդունեց «Պաշտպանության մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը: Մեկ այլ որոշմամբ ԱԺ-ն սահմանեց, որ վերոհիշյալ օրենքի երկրորդ ընթերցումը տեղի կունենա 24 ժամվա ընթացքում:
Երկրորդ ընթերցմամբ ընդունվեց «Բնապահպանական վերահսկողության մասին» օրենքում փոփոխություններ և լացումներ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների փաթեթը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունելու որոշումը:
Երկրորդ ընթերցմամբ ընդունվեց նաև «Սահմանամերձ համայնքների սոցիալական աջակցության մասին» օրենքում փոփոխություններ և լարցումներ կատարելու մասին նախագիծը:
ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը հայտնեց, որ 16.30-ին պատգամավորները կարող են հանդես գալ հայտարարություններով, իսկ դրանից հետո մեկնարկելու է կառավարության նախաձեռնած արտահերթ նիստը:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին