Քաղաքացիական անձանց վրա հարձակումը հանդուրժելի չէ. ՀՀ-ում ԵՄ դեսպան
«Մենք Բրյուսելից հետևում ենք իրադարձություններին, ուղիղ կապի մեջ ենք ՀՀ ԱԳՆ-ի հետ»,- այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ-ում ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինը՝ անդրադառնալով Ադրբեջանի կողմից Արցախի քաղաքացիական ենթակառուցվածքները թիրախավորելուն։
Նա նշեց, որ ԵՄ-ն շատ հստակ է ասել՝ քաղաքացիական անձանց ու ենթակառուցվածքների վրա հարձակումը հանդուրժելի չէ որևէ դեպքում։
Հարցին, արդյո՞ք ԵՄ-ն պատժամիջոցներ չի կիրառելու Թուրքիայի նկատմամբ՝ զսպելու համար եղած ագրեսիան, Անդրեա Վիկտորինը պատասխանեց՝ սա մի որոշում է, որը պետք է ԵՄ անդամ 27 պետությունները միասին ընդունեն. «Եվ ես ոչինչ ասել չեմ կարող»։
Հարակից հրապարակումներ`
- Ադրբեջանը խնդիր է դրել՝ շարքից հանել Արցախի քաղաքացիական կենսական նշանակության ենթակառուցվածքները. Բեգլարյան
- Առաջին իսկ օրվանից հակառակորդի զինված ուժերը սկսեցին թիրախավորել ՀՀ և ԱՀ քաղաքացիական բնակավայրերն ու ենթակառուցվածքները
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան