Ալիևը խոստովանել է, որ ռազմական գործողություններում Թուրքիան օգնում է Ադրբեջանին
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը փաստացի խոստովանեց, որ Թուրքիան մասնակցում է Լեռնային Ղարաբաղում ընթացող ռազմական գործողություններին: Այս մասին նա ասել է թուրքական TRT Haber հեռուստաալիքին տված հարցազրույցում: «Լենտա ռու»-ի փոխանցմամբ հեռարձակված հարցազրույցի մի հատվածն անգլերենով իր Twitter- ում տեղադրել է թուրք լրագրող Ռագըփ Սոյլուն:
«Ադրբեջանի տրամադրության տակ գտնվող թուրքական ռազմական անօդաչու թռչող սարքերը կրճատել են մեր կորուստները: Այս անօդաչու թռչող սարքերը ցուցադրում են Թուրքիայի ուժը: Դա նաև մեզ է ուժ տալիս»,- ասել է Ալիևը:
Ավելի վաղ Ադրբեջանի ղեկավարը հայտարարել էր, որ Թուրքիան պետք է պաշտոնապես ընդգրկվի Լեռնային Ղարաբաղի (չճանաչված Արցախի Հանրապետություն) հարցով միջազգային բանակցություններում, քանի որ նա հարևան է ինչպես Հայաստանին, այնպես էլ Ադրբեջանին և տարածաշրջանում կարևոր դերակատար է:
Մինչ այդ ոչ Անկարան, ոչ էլ Բաքուն պաշտոնապես չեն ընդունել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում ռազմական գործողություններին թուրքական զենքի և ուժերի մասնակցությունը: Այս մասին Երևանը հայտնել էր դեռ հակամարտության առաջին օրը, բացի այդ, ըստ հայ զինվորականների, Թուրքիան օգնեց սիրիացի և լիբիացի զինյալներին տեղափոխել հակամարտության գոտի, որոնք կռվում են Բաքվի կողմում:
Երևանը պնդում է, որ հենց Թուրքիայի ռազմաօդային ուժերն են խփել հայկական Սու -25 գրոհային ինքնաթիռը, իսկ հետագայում Ադրբեջանի օդային գործողությունների ամբողջ վերահսկողությունը անցել է Անկարային:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին