Աշոտյան. ԱԳ նախարարների հայտարարությունը սառը ցնցուղ պետք է լինի Ադրբեջանի ղեկավարության համար
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշտոյանը գրում է.
«ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրների ԱԳ նախարարների հայտարարությունը, որով նրանք վերահաստատեցին բանակցային գործընթացի վերսկսման դեպքում առկա հիմնարար սկզբունքների և համապատասխան միջազգային փաստաթղթերի անկյունաքարային նշանակությունը, սառը ցնցուղ պետք է լինի Ադրբեջանի ղեկավարության համար:
Համանախագահները արձանագրում են այն փաստը, որ արդեն 10 օր տևող պատերազմում Ադրբեջանին և Թուրքիային չի հաջողվել այսպիսի փոփոխությունների ենթարկել ռազմաքաղաքական իրավիճակն Արցախում, որ կտրուկ փոխվեին բանակցային տրամաբանությունն ու խաղադրույքները։
Սա Հայոց բանակի նվաճումն է, որը պետք է պահել նաև դիվանագիտական ճակատում»։
Հարակից հրապարակումներ`
- ԵԱՀԿ Մինսկի խմբի նոր տարածած հայտարարությունն անմիջապես աչքի է ընկնում անհասկանալի չեզոքությամբ. Նաիրա Կարապետյան
- ՄԽ համանախագահող երկրների ԱԳ նախարարների համատեղ հայտարարությունը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան