Ասադը, շատ լավ գիտի, թե ով է Էրդողանը. Ռուսաստանի ռազմական փորձագետներ
Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադը իր թուրք գործընկեր Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ համագործակցության շատ անհաջող փորձ ունի, ուստի նրա գնահատականներին կարելի է վստահել: Այդ մասին «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է ՌԴ ՊՆ միջազգային ռազմական համագործակցության գլխավոր վարչության նախկին պետ, գեներալ-գնդապետ Լեոնիդ Իվաշովը:
Ավելի վաղ Ասադը «ՌԻԱ Նովոստի»-ին տված հարցազրույցում ասել էր, որ հենց Էրդողանն է Ղարաբաղում հակամարտության նոր փուլի գլխավոր նախաձեռնողը: Ըստ նրա, Թուրքիայի նախագահը դա արել է, որպեսզի թուրքերի ուշադրությունը շեղի ԻՊ-ի հետ իր հավանական կապերի մասին սկանդալներից:
«Բաշար ալ-Ասադը, ինչպես ոչ ոք, շատ լավ գիտի, թե ով է Էրդողանը, որ եթե այսօր մի բան է խոստանում, վաղը մի այլ բան կանի ... Ասադը ծանոթ է նրա էությանը, ահաբեկչական հարձակումների, պատերազմների միջոցով իր անձնական հարցերը լուծելու ձևին և միմյանց դեմ ժողովուրդներ հրահրելուն, այնպիսի հակամարտություններում, ինչպիսին Ղարաբաղն է: Հետևաբար, ես հավատում եմ Բաշար ալ-Ասադին, նա իր վրա փորձեց Էրդողանի քաղաքականությունն ու բնավորությունը»,- ասել է Իվաշովը:
Փորձագետը հիշեցնում է, որ 2011 թ-ին Թուրքիայի նախագահը փորձեց հավաստիացնել Սիրիայի ղեկավարին, որ նա հավատարիմ է համագործակցությանը և պաշտպանում է Կատարից դեպի Սիրիա և Թուրքիայով Եվրոպա գազատարի կառուցումը: Գրեթե միաժամանակ, ըստ Իվաշովի, Թուրքիան արդեն մասնակցում էր Սիրիայում քաղաքացիական պատերազմի նախապատրաստմանը:
Նման կարծիք է հայտնել նաև Ռուսաստանի Դաշնության ՊՆ միջազգային պայմանագրերի վարչության նախկին պետ, գեներալ-լեյտենանտ Եվգենի Բուժինսկին:
«Այն փաստը, որ Էրդողանը ադրբեջանական հարձակման գլխավոր հրահրիչն է կամ գլխավոր նախաձեռնողը, իմ կարծիքով, կասկած չի հարուցում: Ինչ վերաբերում է ուշադրության շեղմանը, ապա, հավանաբար կան ներքին դժվարություններ, և այո, ազգայնական հարվածը հեշտ է թեժացնել որոշ արտաքին գործողությունների օգնությամբ»,- ասել է նա :
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին