Արթուր Ղազինյան. Եկել է պայմանավորվելու ժամանակը
«Մեկ Հայաստան» կուսակցության հիմնադիր Արթուր Ղազինյանը գրում է.
«Մեծ քաղաքականության մեջ ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԵԼՈՒ ունակությունն ու ՎՍՏԱՀՈՒԹՅԱՆ կրեդիտը առաջնային նախապայմանն են ազգային և պետական շահը առաջ մղելու համար: Պայմանավորվում են բոլորը, նույնիսկ ամենամեծերը, ամենահզորներ, գտնում և ամրագրում են ձեռք բերված պայմանավորվածությունների պահպանման երաշխիքներ, մշակում ռազմավարություն և մարտավարություն:
ՍԱ ԿԵՆՍԱԿԱՆ ԿԱՐԵՎՈՐՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԻ ՀԱՏԿԱՊԵՍ ՊԱՏԵՐԱԶՄՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿ, երբ սրվում են զգացմունքները, բարձրացվում են խաղադրույքները:
Զինված ուժերի գրագետ ու հաջողված աշխատանքը դեռ բավարար չէ ՀԱՂԹԱՆԱԿՆ ամրագրելու համար, անհրաժեշտ է ռազմավարական պայմանավորվածություններով ամրագրել և հաստատել ՌԱԶՄԻ ԴԱՇՏՈՒՄ արձանագրված ՀԱՂԹԱՆԱԿԸ:
Ճիշտ, հաշվարկված և ժամանակին ձեռք բերված շահավետ պայմանավորվածությունը կարող է փրկել հարյուրավոր մարդկային կյանքեր, արձանագրել տարածքային զգալի նվաճումներ՝ անվտանգության իրական և գործուն երաշխիքների ամրակցմամբ:
Իսկ ամենավտանգավորն ու սարսափեցնողն այն է, երբ պայմանավորվող սուբյեկտը չունի բավարար վստահության կրեդիտ, անկայուն է ու անկանխատեսելի, էմոցիոնալ է ու տարերային: Մի խոսքով, չի դիտարկվում որպես ՎՍՏԱՀԵԼԻ, ԿԱՅՈՒՆ ՈՒ ԿԱՆԽԱՏԵՍԵԼԻ գործընկեր ուժային կենտրոնների համար, ՈՒՆԱԿ Չի ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԵԼ և հաստատուն դիրքի ու գաղափարի բացակայության պատճառով հաճախ խճճվում է մեծ և գլոբալ շահերի վտանգավոր ոլորաններում:
Իսկ պայմանավորվել, այնուամենայնիվ, պետք է, ինչի այլընտրանքը պատերազմն է ու հազարավոր խեղված ճակատագրերը»։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան