Քաղաքականության մեջ, ոնց որ ֆիզիկայում․ քաղաքագետը՝ տարածաշրջանային զարգացումների մասին
Քաղաքագետ Արմեն Մինասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Տեսեք՝ քաղաքականության մեջ, ոնց որ ֆիզիկայում։
Վակուումը դատարկ չի մնում։ Այսինքն, եթե կա դատարկություն, իսկ հարակից գոտում կա մատերիա, անպայման մատերիան ներթափանցում է էդ դատարկության մեջ։
Ֆիզիկայի էս օրենքը պրոյեկտենք մեր ռեգիոնի վրա։ Եթե մենք ուզում ենք դուրս մղել որևէ ուժի, տվյալ դեպքում՝ Ռուսաստանին, ապա պետք է տեղը լցնենք մեկ այլ ուժով»- գրել է Մինասյանը և ներկայացրել, որ Հայաստանը համապատասխան ներուժ չունի, նույնիսկ՝ Արցախի հետ, Իրանը հազիվ է գլուխ հանում արևելք-արևմուտքում եղած քաոսից, ԱՄՆ-ն ասել է՝ վազն անցեք, Եվրոպան լիրիկայից բացի ուրիշ բան չի կարողանում անել, վկան՝ Լիբիան, Կիպրոսը, Ուկրաինան, Չինաստանը խառնվելու ցանկություն չունի ու այս տարածաշրջանում անելիքները լիարժեք պատվիրակել է Ռուսաստանին, Հնդկաստանը Հիմալայներից ու Հինդուկուշից այս կողմ բան չի տեսնում. «Մնացին Թուրքիան ու Ռուսաստանը»։
Մինասյանը նշում ՝ այս տրիվյալ ճշմարտությունը պատրաստ է քննարկել յուրաքանչյուրի հետ. «Բայց ընտրությունը պետք է ազգովի անենք։ Ընտրությունից հետո էլ պետք է մի հատ հետահայաց նայենք՝ իսկ էդ ինչ արեցինք մենք, որ հիմա ստիպված ենք ռեգիոնում նաև Թուրքիա հանդուրժել։
ՀԳ. Չմոռանանք բանակին փառաբանել ու մեր երախտիքը հայտնել մեր զինծառայողներին, կամավորներին ու ժողովրդին, բայց ասեմ, որ նշված հարցերը հիմնականում զինվորական շրջանակներից են տալիս։ Դե ուժի հարցում իրենք ավելի գիտակ են, քան ֆեյսբուքում թևածողները»:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան