Ճնշող մեծամասնությունն ականապայթյունային վիրավորումներ են. Արսեն Թորոսյան
Արցախի բժշկական համայնքը և ՀՀ-ից մեկնած գործընկերները փաստացի երբեմն զրկված են լինում կարիքի մեջ գտնվող մարդկանց օգնության ցույց տալուց, քանի որ որ Ստեփանակերտը կամ այլ քաղաքներ գտնվում են օդային տագնապի, ռմբակոծության տակ, նույնիսկ շտապօգնության մեքենաները չեն կարողանում օգնության հասնել այն քաղաքացիներին, որոնք օգնության կարիք ունեն: Ասուլիսում ասաց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:
«Ականատես եմ եկել Ստեփանակերտի հանրապետական հիվանդանոցին շատ մոտ, այնքան մոտ, որ հիվանդանոցը պարզապես դղրդաց, հրթիռային հարվածի, որը մեծ հավանականությամբ կարող էր հարվածել հենց հիվանդանոցին:
Մեր բժշկական անձնակազմի մոտ կա այնպիսի տպավորություն, որ, տեսնելով Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության մտադրությունները, չի բացառվում, որ ուղիղ հարված լինի բժշկական ենթակառուցվածքներին, ինչը նույնիսկ կարելի է համարել պատերազմական հանցագործություն խաղաղ բնակչության նկատմամբ»,- ասաց նախարարը:
Ա.Թորոսյանի խոսքով, արգելված զինատեսակներով հարվածում են գրեթե ամեն ինչին:
Նա ասաց, որ այս պատերազմի ժամանակ վիրավորումների ճնշող մեծամասնությունը, 100 տոկոսին ձգտող, ականապայթունային են, ոչ հրազենային, որովհետև, փաստացի, այս պատերազմն այնպես է ստացվել, որ օդային, հրետանային կամ անօդաչու թռչող սարքերով է: Վիրավորների մարմինների մեջ բազմաթիվ բեկորներ են, կամ պայթյունի ուղիղ ուժից առաջացած վիրավարում:
Ա.Թորոսյանն ասաց, որ Արցախի Հանրապետության թե քաղաքացիական, թե ռազմական բժշկական հաստատություններն ապահոված են բոլոր անհրաժեշտ դեղորայքով, բժշկական սարքավորումներով, արյան պաշարներով:
Հիշեցնենք՝ սեպտեմբերի 27-ին ժամը 07:15-ի սահմաններում, Ադրբեջանը, օգտագործելով հրետանային միջոցներ ու հարվածային ԱԹՍ-ներ, հարձակման է անցել արցախա-ադրբեջանական ողջ շփման գծով։ Հրետակոծվել են նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում մայրաքաղաք Ստեփանակերտը, Մարտունին, Մարտակերտը, Հադրութը: Բնակչությանը կոչ է արվել պատսպարվել։
Թե Հայաստանում, թե Արցախում հայտարարված է ռազմական դրություն և ընդհանուր զորահավաք։
Հարակից հրապարակումներ`
- Ամեն ինչ գտնվում է իմ անմիջական ու լիարժեք վերահսկողության ու համակարգման ներքո. Արցախի նախագահ
- ՊԲ-ն պատրաստ է իրադրության ցանկացած զարգացման. Արցախի ՊՆ
- Պատերազմական հերթական օրն ամփոփում ենք առաջնագծում ունեցած կայուն հաջողությամբ.Արցախի նախագահ
- Ադրբեջանը խնդիր է դրել՝ շարքից հանել Արցախի քաղաքացիական կենսական նշանակության ենթակառուցվածքները. Բեգլարյան
- Արցախում զոհվել է 19, վիրավորվել՝ 80 քաղաքացիական անձ․Արցախի ՄԻՊ
- Առաջնագծի որոշ ուղղություններում մարտավարական նպատակով ՊԲ-ն ետ է քաշել զորքերը. Վահրամ Պողոսյան
- ԵՊԲՀ-ում անցկացվում են առաջին բուժօգնության դասընթացներ
- Վիրավոր զինծառայողներից շատերը վերականգնման փուլում են և շուտով կվերադառնան ծառայության
- Բեկորային վնասվածքները մեծ կշիռ ունեն ընդհանուր վիրավորումների մեջ. Արմեն Մուրադյան
- Որևէ վիրավոր չի մնում առանց բուժօգնության. Թորոսյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան