Կասետային ռումբերի օգտագործումը արգելվում է միջազգային մարդասիրական օրենսդրությամբ. «Amnesty International»-ի ներկայացուցիչ
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Արտակ Ապիտոնյանը ֆեյսբուքի իր էջում գրում է.
«Amnesty International»-ի ճգնաժամային արձագանքման փորձագետները կարողացել են Ստեփանակերտի բնակելի թաղամասերում գտել նկարահանված կադրերում երևացող վայրը և հայտնաբերել M095 կասետային զինամթերք, որոնք, արձակվել էին ադրբեջանական ուժերի կողմից:
«Կասետային ռումբերի օգտագործումը ցանկացած պարագայում արգելվում է միջազգային մարդասիրական օրենսդրությամբ, հետևաբար դրանց օգտագործումը հատկապես վտանգավոր է քաղաքացիական բնակավայրերի վրա հարձակվելու դեպքում և կհանգեցնի հետագա զոհերի և վիրավորումների»,-ասել է «Amnesty International»-ի Կենտրոնական Ասիայի և Արևելյան Եվրոպայի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Դենիս Կրիվոշևը»:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան