Արցախի նախագահի խոսնակ. Բացառված է, որ թիրախավորենք ադրբեջանական խաղաղ բնակչությանը
Արցախի Հանրապետության նախագահի խոսնակ Վահրամ Պողոսյանը գրում է.
«Քանի որ հրապարակումներիս տակ շատ են գրում, որ մենք էլ պետք է թիրախավորենք ադրբեջանական խաղաղ բնակչությանը, միանգամից ասեմ, որ բացառված է նման քայլի դիմենք։ Մի պարզ պատճառով, որովհետև մենք թուրք չենք, բայց գիտենք ոնց կարելի է ջարդել նրանց ահաբեկչական բանակին։
Իսկ մեր կողմից այն հրթիռային հարվածները, որ հասցվում են խոշոր քաղաքներում տեղակայված թշնամու ռազմական օբյեկտներին, դեռ հրապարակման ենթակա չեն։ Պատերազմից հետո, եթե կուզեք մի ամբողջ սերիալ կցուցադրենք։
Ընդամենը կարող եմ ավելացնել, որ դրանց հետևանքով ոչ միայն վնասազերծվել են թշնամու ռեզերվային մեծաքանակ ուժեր, այլև արդեն 2 օր է դեպի Բաքու ձգվող մայրուղիներում մեծածավալ խցանումներ են։
Հ.Գ.
Հուսով եմ, չեք ենթադրում, որ դեպի ճակատ են գալիս )»։
Հարակից հրապարակումներ`
- Ադրբեջանական հրետակոծության հետևանքները Ստեփանակերտում
- Թշնամին հասկացնել է տալիս, որ առաջնագծում վիճակ չունի. Արցախի նախագահի խոսնակ
- Թշնամին սկսել է հրթիռակոծել Ստեփանակերտը
- ԱԳՆ խոսնակ. Հետևանքների ողջ պատասխանատվությունը կրում է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը
- ՊՆ. Ադրբեջանը լայնամասշտաբ գրոհ է սկսել հարավային ուղղությամբ
- Դիվանագիտական խողովակներով տարածվել է Ադրբեջանի ագրեսիայի հետևանքների վերաբերյալ Արցախի ՄԻՊ նախնական զեկույցը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան