Եվրախորհրդարանը վաղը կքննարկի ԼՂ հակամարտության հարցը
Վաղը՝ հոկտեմբերի 7-ին Եվրախորհրդարանը լիագումար նիստի շրջանակներում կքննարկի Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում վերսկսված ռազմական բախումների հարցը: Այս մասին տեղեկանում ենք Եվրախորհրդարանի պաշտոնական կայքէջից։
Նշվում է, որ կայանալիք նիստի օրակարգում է ռազմական բախումների վերսկսումը Հայաստանի և Ադրբեջանի միջև՝ պայմանավորված Լեռնային Ղարաբաղի հակամարտությամբ:
Քննարկումները կանցկացվեն Բրյուսելի ժամանակով 09:15-13:00-ն (երևանյան ժամանակով՝ 11:15-15:00): Բրյուսելում հոկտեմբերի 5-8-ն ընթանում է Եվրոպական խորհրդարանի լիագումար նստաշրջանը:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախյան ողջ շփման գծում Ադրբեջանը՝ Թուրքիայի աջակցությամբ, սանձազերծել է լայնածավալ պատերազմ։ Մարտական գործողություններից զատ, Ադրբեջանը թիրախավորում է նաև քաղաքացիական օբյեկտները՝ վնասներ հասցնելով կարևոր նշանակություն ունեցող ենթակառուցվածքներին։ Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի հետևանքով Արցախում երկու տասնյակ քաղաքացիական զոհեր կան։
Հարակից հրապարակումներ`
- ՄԻԵԴ-ը ընդդեմ Թուրքիայի Հայաստանի դիմումի հիման որոշել է միջանկյալ միջոց կիրառել
- Արցախը շարունակում է ստանալ աշխարհասփյուռ հայության օժանդակությունները
- ՊՆ. Ադրբեջանը լայնամասշտաբ գրոհ է սկսել հարավային ուղղությամբ
- Արցախի ՊԲ-ի լուսանկարները ցուցադրվել են Տոկիոյի «Գինզա» թաղամասում անցկացվող լուսանկարչական ցուցահանդեսում
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին