ԵՊՀ-ում երկու շաբաթով կդադարեցվեն այն դասընթացները, որոնք հնարավոր չէ իրականացնել հեռավար
Հաշվի առնելով նոր կորոնավիրուսային հիվանդության համաճարակի օրեցօր մեծացող թվերը՝ ԵՊՀ-ում երկու շաբաթով կդադարեցվեն այն դասընթացները, որոնք հնարավոր չէ իրականացնել հեռավար։ Այս մասին հայտնում է ԵՊՀ մամուլի ծառայությունը։
«Մնացած բոլոր դասընթացները կկազմակերպվեն առցանց։
Փոփոխությունների դեպքում ԵՊՀ-ն իր աշխատակիցներին, դասախոսներին և ուսանողներին լրացուցիչ կտեղեկացնի։
ԵՊՀ-ն հորդորում է ակտիվորեն մասնակցել հեռավար դասընթացներին։ Բաց թողնված դասերը հետագայում կլրացվեն»,– ասված է հաղորդագրությունում։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին