Երևանը Ստեփանակերտի ենթակառուցվածքների վերականգնման համար գումար կտրամադրի
Արտահերթ նիստում Երևանի ավագանին միաձայն կողմ քվեարկեց որոշման նախագծին՝ «Երևան քաղաքի 2020 թվականի բյուջեի վարչական մասի պահուստային ֆոնդից հատկացնել 100,000.0 հազար դրամ՝ Արցախի Հանրապետության մայրաքաղաք՝ Ստեփանակերտին, նախատեսվող կապիտալ բնույթի աշխատանքների իրականացման նպատակով՝ բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Այլ կապիտալ դրամաշնորհներ համայնքներին» հոդվածով:
Զեկուցող Երևանի քաղաքապետի տեղակալ Սերգեյ Ներսիսյանն ասաց, որ ադրբեջանական բանակի կողմից Ստեփանակերտի թիրախավորման արդյունքում վնասված քաղաքացիական ենթակառուցվածքների ու օբյեկտների կապիտալ աշխատանքների իրականացման նապատակով Երևան քաղաքի 2020 թվականի բյուջեի պահուստային ֆոնդի վարչական մասին հատկացել 100 միլիոն դրամ:
Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն ասաց, որ այս նախագիծը նախապես քննարկվել էր Երևանի ավագանու բոլոր խմբակցությունների հետ, ստացել են բոլոր խմբակցությունների համաձայնությունը՝ բանավոր:
«Այդ գումարը կգնա մեր Ստեփանակերտի ենթակառուցվածքների վերականգնմանը»,- ասաց Հ.Մարությանը:
Հիշեցնենք՝ սեպտեմբերի 27-ին ժամը 07:15-ի սահմաններում, Ադրբեջանը, օգտագործելով հրետանային միջոցներ ու հարվածային ԱԹՍ-ներ, հարձակման է անցել արցախա-ադրբեջանական ողջ շփման գծով։ Հրետակոծվել են նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում մայրաքաղաք Ստեփանակերտը, Մարտունին, Մարտակերտը, Հադրութը: Բնակչությանը կոչ է արվել պատսպարվել։
Թե Հայաստանում, թե Արցախում հայտարարված է ռազմական դրություն և ընդհանուր զորահավաք։
Պատերազմը սկսկելուց տասն օր անց այսօր՝ հոկտեմբերի 6-ին առաջին անգամ ՀՀ ՊՆ-ն հայտարարեց, որ գիշերը սահմանին համեմատաբար հանգիստ է անցել։
Հարակից հրապարակումներ`
- Հանգիստ առավոտ է Ստեփանակերտում․ իսպանացի լրագրող
- Առանց մեկնաբանության տեսանյութ․ Ստեփանակերտը հոկտեմբերի 5-ի դրությամբ
- Վավերագրական կադրեր՝ Ստեփանակերտից
- Պարոն Հաջիև Ստեփանակերտի, Հադրութի, ... բնակարանները ռազմական նշանակության թիրախնե՞ր են. ՊՆ ներկայացուցիչ
- Այս պահին հակառակորդը մեծ ինտենսիվությամբ հրթիռային հարվածներ է հասցնում Ստեփանակերտին. ՊՆ խոսնակ
- Ստեփանակերտում և Շուշիում կան քաղաքացիական զոհեր
- Ադրբեջանի կողմից թիրախավորված Ստեփանակերտը
- Ստեփանակերտին նորից հարվածներ են հասցվում, կամ քաղաքացիական տուժածներ. Արծրուն Հովհաննիսյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան