Մինսկի խումբը հստակ ծրագիր չունի Ղարաբաղում իրավիճակը կարգավորելու համար. Չավուշօղլու
ԵԱՀԿ Մինսկի խումբը հստակ ծրագիր չունի Լեռնային Ղարաբաղում իրավիճակը կարգավորելու համար: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, այս մասին երեքշաբթի օրը հայտարարել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն՝ Ադրբեջանի նախագահի հետ Բաքվում կայացած հանդիպման ժամանակ:
«Ես բազմիցս հանդիպել եմ Մինսկի խմբի համանախագահների հետ: Ես հարցրի, թե արդյոք նրանք ծրագիր ունե՞ն: Ոչ: Ամբողջ աշխարհը պետք է հասկանա, որ չի կարող այսպես շարունակվել»,- ասել է թուրք նախարարը:
«Իհարկե, Թուրքիան և թուրք ժողովուրդը պատրաստ են ցանկացած ոլորտում ցանկացած աջակցություն ցուցաբերել Ադրբեջանին, եթե նա դրա կարիքը ունենա», - ասել է Թուրքիայի արտաքին գործերի նախարարը։
Միևնույն ժամանակ, Չավուշօղլուն պնդում է, որ Թուրքիան միշտ աջակցել է այդ խնդիրը խաղաղ ճանապարհով լուծելու ջանքերին:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին