Թրյուդո․ ԱԳ նախարարը մեկնում է Եվրոպա՝ քննարկելու Լեռնային Ղարաբաղում զարգացումները
Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն հայտարարել է, որ երկրի արտաքին գործերի նախարար Ֆրանսուա-Ֆիլիպ Շամպայնը մենկում է Եվրոպա՝ քննարկելու Լեռնային Ղարաբաղում իրավիճակը։
«Եվ վերջապես, ես կցանկանայի, որ կանադացիները իմանային, որ ես արտգործնախարարին խնդրել եմ մեկնել Եվրոպա՝ մեր դաշնակիցների հետ քննարկելու Արևելյան Եվրոպայում և Կովկասում, մասնավորապես Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցող զարգացումները»,-ասել է Թրյուդոն ճեպազրույցի ժամանակ։
Նշենք, որ երեկ ԱԳ նախարարը հայտնեց, որ կասեցրել է Թուրքիա զենքի արտահանման համապատասխան թույլտվությունները՝ կապված որոշակի պնդումների հետ, որ կանադական տեխնոլոգիաներն օգտագործվում են Լեռնային Ղարաբաղի ռազմական հակամարտությունում։
Հիշեցնենք՝ սեպտեմբերի 27-ին ժամը 07:15-ի սահմաններում, Ադրբեջանը, օգտագործելով հրետանային միջոցներ ու հարվածային ԱԹՍ-ներ, հարձակման է անցել արցախա-ադրբեջանական ողջ շփման գծով։ Հրետակոծվել են նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում մայրաքաղաք Ստեփանակերտը, Մարտունին, Մարտակերտը, Հադրութը: Բնակչությանը կոչ է արվել պատսպարվել։
Թե Հայաստանում, թե Արցախում հայտարարված է ռազմական դրություն և ընդհանուր զորահավաք։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան