Իրանը մտահոգված է իր տարածքներին սպառնացող հնարավոր վտանգներով
Իրանի արտաքին գործերի նախարարի մամուլի քարտուղար Սայիդ Խաթիբզադեն վերահաստատել է Լեռնային Ղարաբաղում բախումները դադարեցնելու և լուրջ ու պլանային բանակցություններ սկսելու անհրաժեշտությունը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով Իրանի ԱԳՆ-ի կայքը, Խաթիբզադեն նշել է, որ Իրանը պատրաստակամ է աջակցել այդ նպատակներին հասնելուն:
Սայիդ Խաթիբզադեն հայտարարել է, որ Իրանը լուրջ նախազգուշացում է արել պատերազմող կողմերին, որպեսզի նրանք չխախտեն իրենց երկրի սահմանները:
Խաթիբզադեի խոսքով` Իրանը լրջորեն եւ մեծ զգայունությամբ է հետեւում իրենց երկրի սահմանամերձ շրջաններում տեղ գտած տեղաշարժերին:
Իրանի ԱԳՆ մամուլի քարտուղարը նշել է, որ ԼՂ-ում ընթացող պատերազմի հետևանքով իրենց սահմանների ցանկացած խախտում անթույլատրելի է:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան