Լավրովն Իրանի ԱԳ նախարարի հետ քննարկել է իրավիճակը Լեռնային Ղարաբաղում
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն ու Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը հեռախոսազրույցի ընթացքում մտահոգություն են հայտնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում աննախադեպ էսկալացիայի առնչությամբ: Ռիա նովոստիի հաղորդմամբ, այս մասին նշված է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։
«Մոսկվան և Թեհրանը լուրջ մտահոգություն են հայտնում Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում աննախադեպ էսկալացիայի առնչությամբ: Ընդգծվել է դրանում Սիրիայից և Լիբիայից ապօրինի զինված խմբավորումների ծայրահեղական գրոհայինների ներգրավվածության վտանգավորությունը: Արձանագրվել է դիվանագիտական կարգավորման այլընտրանքի բացակայությունը, որի սկիզբը պետք է դառնա առանց նախապայմանների կրակի դադարեցումը»,- նշված է հաղորդագրության մեջ։
Լավրովը մատնանշել է Ռուսաստանի ինտենսիվ ջանքերը, ինչպես ազգային մակարդակով, այնպես էլ ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահության շրջանակներում` տարածաշրջանում խաղաղության շուտափույթ հաստատման համար: Նախարարները կրկին շեշտադրել են այն կարևոր դերը, որը կարող են ունենալ Հայաստանի և Ադրբեջանի հարևան երկրները:
Հիշեցնենք՝ սեպտեմբերի 27-ին ժամը 07:15-ի սահմաններում, Ադրբեջանը, օգտագործելով հրետանային միջոցներ ու հարվածային ԱԹՍ-ներ, հարձակման է անցել արցախա-ադրբեջանական ողջ շփման գծով։ Հրետակոծվել են նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում մայրաքաղաք Ստեփանակերտը, Մարտունին, Մարտակերտը, Հադրութը: Բնակչությանը կոչ է արվել պատսպարվել։
Թե Հայաստանում, թե Արցախում հայտարարված է ռազմական դրություն և ընդհանուր զորահավաք։
Հարակից հրապարակումներ`
- Իրանը մտահոգված է իր տարածքներին սպառնացող հնարավոր վտանգներով
- Եթե այսօր տեռորիստներ Էրդողանի և Ալիևի դեմը չկտրվի, ապա նրանք կհայտնվեն..., ՌԴ-ում, Իրանում. Աբովյան
- Լավրովը հաստատել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում անցկացնելու պատրաստակամությունը
- Ռուսաստանի, Ֆրանսիայի և ԱՄՆ-ի արտգործնախարարների կողմից Ղարաբաղի վերաբերյալ հայտարարության է պատրաստվում.Լավրով
- Լավրովն ու Զարիֆը մտահոգություն են հայտնել ղարաբաղյան հակամարտության գոտում ռազմական գործողությունների կապակցությամբ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան