ՀԿԵ. Լոռիում մեքենան ընկել է երկաթուղային գծերի վրա
Լոռու մարզում արձանագրվել է «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության կողմից շահագործվող երկաթուղային գծերի վրա տրանսպորտային միջոցի ընկնելու հերթական միջադեպը:
ՀԿԵ ընկերությունից հայտնում են, որ հոկտեմբերի 5-ին, ժամը 06:30-ի սահմաններում, M6 ավտոճանապարհին, եղանակային վատ պայմաններում Լեռնավան գյուղի բնակիչը կորցրել է մեքենայի կառավարումը, ինչի հետևանքով ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և ընկել ժայռից` Փամբակ-Շահալի հատվածի երկաթուղային գծերի վրա:
Վարորդը և ուղևորը լուրջ վնասվածքներ չեն ստացել:
Այս տարվա ընթացքում սա արդեն երկրորդ նմանատիպ միջադեպն է ճանապարհի այս հատվածում և չորրորդը՝ Լոռու մարզում:
ՀԿԵ-ն տրանսպորտային միջոցների վարորդներին հորդորում է խստորեն պահպանել երթևեկության կանոնները, մասնավորապես երկաթուղային գծերը հատելիս:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան