Հայ զինվորն աշխարհի փոխարեն միայնակ կռվում է Թուրքիայի դեմ. Սոֆիա Հովսեփյան
«Հարգելի միջազգային կառույցներ, աշխարհի երկրներ, ձեր ամենամեծ թշնամու պատմական որոշումները ոչնչացրեք և տեր կանգնեք մի երկրի, որն աշխարհի քաղաքակիրթ երկրներից մեկն է: Միևնույնն է հայ զինվորը որոշել է, որ պետք է հաղթի և ավելին՝արդեն հաղթում է»,- հայտարարեց պատգամավոր Սոֆիա Հովսեփյան:
Նրա խոսքով, այսօր Հայաստանն ու Արցախը գործ ունեն աշխարհի ամենավտանգավոր պետության, ամենավտանգավոր ահաբեկիչների հետ, ովքեր չեն խնայում, ոչ մայր, ոչ ծեր, ոչ մանուկ, ոչ ջահել: Սոֆիա Հովսեփյանը տեղկացրեց, որ այս պահին հրթիռակոծվում է Ստեփանակերտը և նման հրթիռակոծություններից տուժում է նաև հարևան Իրանը:
Նրա խոսքով, աշխարհը բացի կոչերից, որևէ քայլ չի անում, իսկ այսօր հայ զինվորը կռվում է բոլորի դեմ, բոլորի փոխարեն:
Նա միջազգային հանրությանը կոչ արեց գիտակցել, որ եթե թույլ է տրվում հերթական բարբարոսությունը, նշանակում է, որ համակերպվում են Թուրքիայի վաղեմի գաղափարախոսության հետ, իսկ հայ զինվորն աշխարհի փոխարեն միայնակ կռվում է Թուրքիայի դեմ:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան