Այն, որ անձամբ Իլհամ Ալիևը դեռ հայկական կողմերից խնդրելու է հրադադար, քննարկումներից դուրս է. Տաթևիկ Հայրապետյան
«Այս ժամերին, երբ Թուրքիայի ԱԳ նախարարն այցով գտնվում է Բաքվում, Ադրբեջանը հայտարարեց, որ շարունակելու է լայնածավալ ռազմական գործողություններն Արցախի խաղաղ բնակչության հանդեպ»,- ԱԺ-ում հայտարարեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տաթևիկ Հայրապետյանը և նկատեց, որ սա մեկ անգամ ևս փաստում է, որ պաշտոնական Անկարան Բաքվին հրահրում է ռազմական գործողությունների շարունակությանը:
Պատգամավորը հայտնեց՝ Չավուշօղլուն փաստացի ասել է, որ հրադադարը որևէ իմաստ և նշանակություն չունի:
«Այն, որ ադրբեջանական բանակը և անձամբ Իլհամ Ալիևը դեռ հայկական կողմերից խնդրելու է հրադադար, քննարկումներից դուրս է»,- նկատեց Հայրապետյանը և հավելեց, որ հայկական ուժերն այսօր կռվում են մշտապես պարտված և պարտվող ադրբեջանական բանակի դեմ:
Ըստ պատգամավորի, համաշխարհային հանրությունը ևս մեկ անգամ համոզվում է, որ այս կռվում խոսքը բացառապես ապրելու իրավունքի, էկզիստենցիալ անվտանգության մասին է, բայց նաև ահաբեկիչների դեմ մղվող պայքարի մասին է: Վերջիններ հստակ աջակցություն են ստանում Թուրքիայի կողմից:
Պատգամավորը նշեց, որ շարունակելու են միջազգային հարթակնրում ներկայացնել Հարավային Կովկասում տիրող իրավիճակը և թե ինչ դեր է կատարում այնտեղ Թուրքիան:
Տաթևիկ Հայրապետյանի համոզմամբ, տարածաշրջանում և Արցախի հարցում պետք է բացառվի Թուրքիայի որևէ դերակատարումը, միայն դրանով հնարավոր կլինի ապահովել Անդրկովկասի փխրուն կայունությունը:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին