Ոճրագործություն է կատարվում խաղաղ բնակչության դեմ․ Արցախի ԱԺ պատգամավոր
Ոճրագործություն է կատարվում խաղաղ բնակչության դեմ։ Այս մասին ճեպազրույցի ընթացքում ասաց Արցախի ԱԺ պատգամավոր Մետաքսե Հակոբյանը։
«Ռմբակոծվում են քաղաքները, մասնավորապես՝ Ստեփանակերտը, որն անդադար հրետակոծվում և հրթիռակոծվում է։ Մենք անընդհատ լսում ենք խաղաղ բնակչության վիրավորման և զոհվածների մասին»,- ասաց Հակոբյանն ու իրենց խմբակցության անունից հայտարարություն արեց՝ դիմելով ԻԻՀ-ին։
«Բաքվի իշխանությունները, Թուրքիայի բացահայտ դրդմամբ, սեպտեմբերի 27-ին նախաձեռնեցին հերթական լայնածավալ ագրեսիան Արցախի հանրապետության դեմ՝ վերսկսելով ակտիվ ռազմական գործողություններ, որի ընթացքում կազմակերպված կերպվող տարածաշրջան են թափանցել միջազգային ահաբեկիչներ, այդ թվում ՝ Սիրիայից և Լիբիայից։ Այս փաստը հաստատում են մի շարք պետություններ, նաև միջազգային ԶԼՄ-ներ։
Կարևորելով պայքարը միջազգային ահաբեկչության դեմ, դիմում ենք Իրանի Իսլամական Հանրապետությանը՝ ստեղծելու համատեղ աշխատանքային խումբ՝ Արցախի և Իրանի հարակից շրջաններ ներթափանցած միջազգային ահաբեկիչներին հայտնաբերելու և նրանց չեզոքացումը համակարգելու համար, որոնք փաստացի սպառնում են երկու պետությունների շահերին»,- հայտարարեց պատգամավորը։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան