Հայերի բողոքի ակցիան Միլանում՝ ընդդեմ Ադրբեջանի ու Թուրքիայի ագրեսիայի
Իտալիայի Միլան քաղաքում տեղի ունեցավ հայերի բողոքի ակցիան՝ ընդդեմ Ադրբեջանի ու Թուրքիայի ագրեսիայի։
Բողոքի ակցիայի մասնակիցներն իր հավաքը սկսեցին «Մեր Հայրենիք» օրհներգով ու Արցախ վանկարկելով։
Մի քանի տասնյակ հավաքված մարդիկ իշխանությունների ուշադրությունն էին հրավիրում Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի ագրեսիային՝ «դադարեցրեք ագրեսոր Թուրքիային ու Ադրբեջանին»։
Ցուցապաստառներով ու բացականչություններով նշում էին, որ Հայաստանը խաղաղություն է ցանկանում ու պետք է դադարեցնել պանթուրքիզմը։
«Հայաստանը պայքարում է միջազգային ահաբեկչության դեմ՝ դադարեցրեք ահաբեկչությունը։ Ադրբեջանը հարձակման թիրախ է դարձնում անգամ միջազգային լրագրողներին»,-հայտարարեց հավաքի մասնակիցներից մեկը։
Եվ հայերի նկատմամբ այս ագրեսիան տեղի է ունենում այն ժամանակ, երբ ողջ աշխարհը պայքարում է կորոնավիրուսի պանդեմիայի դեմ։
«Կեցցե՛ Հայաստանը, կեցցե՛ Արցախը։ Հայաստանն ու Արցախը մեկ պետություն են»,- վանկարկում էին ակցիայի մասնակիցները։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան