Պատգամավոր Նարեկ Ղահրամանյանը երդվեց ծառայել պետության շահերին
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության արդեն նախկին պատգամավոր Արսեն Ջուլֆալակյանին փոխարինած Նարեկ Ղահրամանյանն այսօր խորհրդարանում պաշտոնապես ստանձնեց պատգամավորական մանդատը։
«Հանուն համազգային նպատակների իրականացման, հայրենիքի հզորացման ու բարգավաճման՝ երդվում եմ բարեխղճորեն կատարել ժողովրդի նկատմամբ պարտավորություններս, պահպանել ՀՀ սահմանադրությունն ու օրենքները, նպաստել ՀՀ ինքնիշխանության և շահերի պահպանմանը, անել ամեն ինչ քաղաքացիական համերաշխության համար։ Հաղթելու ենք»,- ԱԺ ամբիոնից ասաց նորընտիր պատգամավորը։
Հիշեցնենք, որ Նարեկ Ղահրամանյանը զբաղեցնում էր Սյունիքի մարզի Կապանի համայնքի ղեկավարի պաշտոնը։
ԱԻ փոխնախարար, նախկին պատգամավոր Արմեն Փամբուխչյանին փոխարինած Գոռ Երանյանը ևս այսօրվանից ստանձնում է պատգամավորական լիազորությունները։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան