Նիդերլանդների խորհրդարանը կոչ է անում կառավարությանը միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի և Թուրքիայի դեմ
Այսօր Նիդերլանդների խորհրդարանը ձայների ճնշող մեծամասնությամբ ընդունել է բանաձև, որով Ղարաբաղյան պատերազմն անմիջապես կանգնեցնելու համար կոչ է արվում Կառավարությանը միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի և Թուրքիայի դեմ։
Բանաձևի հեղինակը կոալիցիոն Քրիստոնեա-դեմոկտարական կուսակցության խոնակ Մարթայն ֆան Հելֆերթն է։
Բանաձևի տեքստ ամբողջությամբ.
«Խորհրդարանը, հարցի քննարկումից հետո,
▪ արձանագրելով, որ Եվրոպայի սահմանին Լեռնային Ղարաբաղի շուրջ հակամարտությունը թեժանում է,
▪ արձանագրելով, որ ԵՄ-ն բանակցություններ է վարում գործընկերության ու համագործակցության ամրապնդման շուրջ,
▪ արձանագրելով զոհերի՝ այդ թվում քաղաքացիական բնակչության շրջանում, աճող քանակը,
▪ արձանագրելով, որ Թուրքիան հրահրում է կռիվն ադրբեջանական կողմից, և նշելով, հատկապես, Բաքվի և Անկարայի ագրեսիվ հռետորաբանությունը,
▪
արձանագրելով, որ Եվրոպայի սահմանին Լեռնային Ղարաբաղի շուրջ հակամարտությունը թեժանում է,
▪
արձանագրելով, որ ԵՄ-ն բանակցություններ է վարում գործընկերության ու համագործակցության ամրապնդման շուրջ,
▪
արձանագրելով զոհերի՝ այդ թվում քաղաքացիական բնակչության շրջանում, աճող քանակը,
▪
արձանագրելով, որ Թուրքիան հրահրում է կռիվն ադրբեջանական կողմից, և նշելով, հատկապես, Բաքվի և Անկարայի ագրեսիվ հռետորաբանությունը,
կոչ է անում կառավարությանն առաջիկա ԵՄ գագաթաժողովում պնդել, որ պետք է եզրակացություններում ներառել անհապաղ հրադադարի հաստատման անհրաժեշտությունը և կողմերի վերադարձը բանակցային սեղան՝ ԵԱՀԿ-ի հովանու ներքո։
Կոչի շրջանակներում Նիդերլանդների խորհրդարանը դիմում է կառավարությանը՝ հստակ հասցեագրելու նպատակով ագրեսիայում ներգրավված պետություններին՝ հաշվի առնելով նախագահ Ալիևի նվաճողական հրապարակային հայտարարությունները։ Նրանք պնդում են, որ այս հարցում մեծագույն պատասխանատվությունը կրում է Ադրբեջանը և վերջինիս հարկավոր է վերջնագիր ներկայացնել։ Եթե հարկավոր է, ապա դա պետք է հետևանքներ ունենա ԵՄ Արևելյան գործընկերության ծրագրի շրջանակներում նախատեսված աջակցության առումով։ Նրանք կոչ են անում Հայաստանին և Ադրբեջանին հարգել միջազգային իրավունքը և բարի կամքից ելնելով բանակցել»։
Հարակից հրապարակումներ`
- ԵԱՀԿ ԽՎ․ Լեռնային Ղարաբաղի արյունահեղությունը պետք է ավարտվի
- Կանադայի և Մեծ Բրիտաիայի ԱԳ նախարարներ․ Բոլոր կողմերը պետք է շտապ վերադառնան բանակցությունների սեղան՝ առանց նախապայմանների
- Թոմ դը Վաալ․Թուրքիան ուզում է լրացնել վակուումը․ ԱՄՆ-ը և Եվրոպան բացակայում են, ռուսներն էլ չգիտեն ինչ անել
- Թրյուդո․ ԱԳ նախարարը մեկնում է Եվրոպա՝ քննարկելու Լեռնային Ղարաբաղում զարգացումները
- Իսպանացի սենատոր. Եվրոպան լռում է, մինչդեռ Ադրբեջանը շարունակում է ջարդերը
- Զուրաբիշվիլի․ Եվրոպան պետք է օգտագործի իր ուժը՝ տարածաշրջանում խաղաղության և դեէսկալացման համար
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան