Նիդերլանդների կուսակցության ղեկավար․ Ես միշտ կաջակցեմ իմ քրիստոնյա հայ ընկերներին՝ ընդդեմ Ադրբեջանի իսլամական բարբարոսության
Նիդերլանդների «Ազատության կուսակցության» ղեկավար, Ներկայացուցիչների պալատի պատգամավոր Գերտ Ուիլդերսը դեռևս սեպտեմբերի 27-ին՝ Արցախի դեմ ադրբեջանա-թուրքական ագրեսիայի առաջին իսկ օրն իր աջակցությունն էր հայտնել Հայաստանին՝ խստագույնս արտահայտվելով Ադրբեջանի ու Թուրիքայի նկատմամբ։
«Դադարեցրեք իսլամական ագրեսիան ադրբեջանական հրոսակների կողմից, որոնց աջակցում է Թուրքիայի բռնապետ Էրդողանը, և աջակցեք մեր քրիստոնյա հայ ընկերներին»,-գրել էր Ուիլդերսը, ապա տարածել Էրդողանի նկարն ու հավելել․ «Դուրս հանեք (մեղմ ասաց․-խմբ) Թուրքիային ՆԱՏՕ-ից»՝ Թուրքիան ահաբեկչական պետություն է հեշթեգով։
Հայերին այս աջակցության համար Ուիլդերսին նամակ է հղել Նիդերլանդներում Ադրբեջանի դեսպանը, որում ամենակարևորը կարող ենք համարել այն, որ նամակի վերջում իր ստորագրությունը՝ անուն-ազգանունը դնելու փոխարեն, դեսպանը գրել է պատգամավորի անունը՝ Գերտ Ուիլդերս։
Դեսպանի նամակը առիթ է տվել Ուիլդերսին ևս մեկ անգամ իր աջակցությունն հայտնել հայերին։
«Ես միշտ աջակցելու եմ իմ հայ քրիստոնյա ընկերներին՝ ընդդեմ Ադրբեջանի բռնի իսլամական բարբարոսության։
Փաստը, որ Հաագայում Ադրբեջանի դեսպանն ինձ ուղարկում է ատելության նամակ (hatemail) հստակորեն ապացուցում է իմ կարծիքը․ նրանց չի կարելի վստահել»,-ժամեր առաջ գրել է Ուիլդերսը։
I will always support my Christian Armenian friends against the violent islamic barbarism of Azerbaijan.
— Geert Wilders (@geertwilderspvv) October 6, 2020
The fact that the Ambassador of Azerbaijan in The Hague sends me hatemail proves my point exactly: they cannot be trusted!#Armenia #SupportArmenia #Wilders #Azerbaijan pic.twitter.com/VR3sNwAQja
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին