Սեյրան Օհանյանն ու Յուրի Խաչատուրովն Արցախում են. Դատական նիստը հետաձգվեց
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ու մյուսների գործով դատական այսօրվա նիստը հետաձգվեց։
Նիստը նախագահող դատավոր Աննա Դանիբեկյանը հայտարարեց, որ Սեյրան Օհանյանի փաստաբան Կարեն Մեժլումյանը նիստը հետաձգելու վերաբերյալ գրավոր միջնորդություն է ներկայացրել՝ տեղեկացնելով, որ Ս. Օհանյանը դեռևս գտնվում է Արցախում ու առկա իրավիճակում չի կարող վերադառնալ ու մասնակցել նիստին։
Կ. Մեժլումյանը նաև խնդրել է, որ դատարանը հաջորդ նիստը նշանակի ոչ թե հաջորդ երեքշաբթի, այլ առնվազն հոկտեմբերի 27-ին կամ դրանից հետո։
Նմանատիպ միջնորդություն էր ներկայացրել նար ԶՈՒ ԳՇ նախկին պետ Յուրի Խաչատուրովի փաստաբան Միհրան Պողոսյանը։ Միջնորդության մեջ նշվել է, որ Խաչատուրովը գտնվում է Արցախում։
Նիտին ներկայացած միակ պաշտպանը՝ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Հայկ Ալումյանը դատարանին խնդրեց հաջորդ նիստը նշանակել ոչ շուտ, քան հոկտեմբերի վերջին՝ նկատի ունենալով ստեղծված իրավիճակը։
Դատավոր Աննա Դանիբեկյանը հայտարարեց, որ դատական նիստը հետաձգվում է, հաջորդ նիստը տեղի կունենա հոկտեմբերի 27-ին ժամը 13։00-ին։
Հարակից հրապարակումներ`
- Ռոբերտ Քոչարյանը Երևան է վերադարձել. նա կարևոր հանդիպման մասին է ակնարկել. ArmLur.am
- Ադրբեջանի հեռահար նպատակն է եղել 2-3 օրվա ընթացքում մխրճվել շուրջ 10-15 կմ Արցախի ՊԲ խորություն. Սեյրան Օհանյան
- Ռոբերտ Քոչարյանը մեկնում է Արցախ
- Սեյրան Օհանյանը հրատապ մեկնել է Արցախ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան