Թշնամին հասկացնել է տալիս, որ առաջնագծում վիճակ չունի. Արցախի նախագահի խոսնակ
Արցախի Հանրապետության նախագահի խոսնակ Վահրամ Պողոսյանը գրում է. «Նախորդ գրառումս կատարելուց անմիջապես հետո թշնամին վերսկսել է հրետակոծել մայրաքաղաք Ստեփանակերտը։ Որ դրան կհետևի Պաշտպանության բանակի համաչափ պատասխանն, ընդամենը րոպեների հարց է, բայց, որ խաղաղ բնակչությանը նորից թիրախավորելով, թշնամին հասկացնել է տալիս, որ առաջնագծում վիճակ չունի, դա միանշանակ ստուգված փաստ է:
#ջարդելու_ենք»:
Ավելի վաղ ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը հայտնել էր, որ հակառակորդը սկսել է հրթիռակոծել Ստեփանակերտը:
Հիշեցնենք՝ սեպտեմբերի 27-ին ժամը 07:15-ի սահմաններում, Ադրբեջանը, օգտագործելով հրետանային միջոցներ ու հարվածային ԱԹՍ-ներ, հարձակման է անցել արցախա-ադրբեջանական ողջ շփման գծով։ Հրետակոծվել են նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում մայրաքաղաք Ստեփանակերտը, Մարտունին, Մարտակերտը, Հադրութը: Բնակչությանը կոչ է արվել պատսպարվել։
Թե Հայաստանում, թե Արցախում հայտարարված է ռազմական դրություն և ընդհանուր զորահավաք։
Հարակից հրապարակումներ`
- Թշնամու ձեռնարկած լայնամասշտաբ գրոհը վերջին ապարդյուն փորձերն են ինչ-որ արդյունքի հասնելու համար. Վահրամ Պողոսյան
- Թշնամին սկսել է հրթիռակոծել Ստեփանակերտը
- Երևանը Ստեփանակերտի ենթակառուցվածքների վերականգնման համար գումար կտրամադրի
- Հանգիստ առավոտ է Ստեփանակերտում․ իսպանացի լրագրող
- Առանց մեկնաբանության տեսանյութ․ Ստեփանակերտը հոկտեմբերի 5-ի դրությամբ
- Վավերագրական կադրեր՝ Ստեփանակերտից
- Պարոն Հաջիև Ստեփանակերտի, Հադրութի, ... բնակարանները ռազմական նշանակության թիրախնե՞ր են. ՊՆ ներկայացուցիչ
- Այս պահին հակառակորդը մեծ ինտենսիվությամբ հրթիռային հարվածներ է հասցնում Ստեփանակերտին. ՊՆ խոսնակ
- Ստեփանակերտում և Շուշիում կան քաղաքացիական զոհեր
- Ադրբեջանի կողմից թիրախավորված Ստեփանակերտը
- Ստեփանակերտին նորից հարվածներ են հասցվում, կամ քաղաքացիական տուժածներ. Արծրուն Հովհաննիսյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան