Եւ վառելիքի, և հումանիտար օգնության տեղափոխման հետ կապված որևէ խնդիր չկա. Վրաստանում ՀՀ դեսպանություն
Վրաստանում ՀՀ դեսպանությունը տեղեկացնում է. «Համացանցում շրջանառվող այն տեղեկությունները, թե Վրաստանը խոչընդոտում է դեպի ՀՀ վառելիքի ներկրմանը և նաև հրաժարվում է բաց թողնել դեպի Հայաստան հումանիտար օգնությունը, չեն համապատասխանում իրականությանը։
Ե՛ւ վառելիքի, և՛ հումանիտար օգնության տեղափոխման հետ կապված որևէ խնդիր չկա։
Վրաստանում ՀՀ դեսպանությունը մշտական կապ է պահպանում Վրաստանի համապատասխան կառույցների հետ։
Այնուամենայնիվ, Վրաստանի տարածքով տարանցման հետ կապված որևէ խնդրի առաջացման պարագայում, խնդրում ենք անմիջապես կապ հաստատել Վրաստանում ՀՀ դեսպանության հետ՝ հարցին արագ լուծում տալու համար։
Միաժամանակ հորդորում ենք ապատեղեկատվություն չտարածել, քանզի այն ուղղակիորեն հարվածում է Հայաստանի Հանրապետության պետական շահերին»։
Հարակից հրապարակումներ`
- Վրաստանի ԱԳ նախարարն իրենց կողմից կարևոր քայլ է համարում ռազմական բեռների փոխադրման թույլտվության դադարեցումը
- Վրաստանի նախագահը կոչ է անում Հայաստանի ու Ադրբեջանի իշխանություններին՝ վերսկսել երկխոսությունը
- Վրաստանի Մառնեուլի շրջանում երկու անգամ փորձել են խափանել Հայաստան մտնող ինտերնետ կապի մալուխները
- Շատ կարևոր է, որ Վրաստանի չեզոք քաղաքականությունը նաև գործնականում կիրառվի. Ջոնի Մելիքյան
- Վրաստանի ԱԳ նախարար․ Իրավիճակի սրման դեպքում վտանգվում է ոչ միայն Հվ․Կովկասը, այլ Սև ծովի տարածաշրջանն ու դրանից դուրս
- Գիորգի Գախարիա․ Վրաստանը պատրաստ է Թբիլիսիում հյուրընկալել հակամարտող կողմերի ներկայացուցիչների հանդիպումը
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին