Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 549 նոր դեպք
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 549 նոր դեպք: Այս մասին տեղեկությունը, վրացական Առաջին ալիքի հաղորդմամբ, թարմացվել է կառավարության կողմից ստեղծված stopcov.ge հատուկ կայքէջում:
Այսպիսով, այս պահի դրությամբ Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 9 245 դեպք: Ապաքինվել է ևս 268 պացիենտ և ապաքինվածների թիվը կազմում է 4 887:
Կորոնավիրուսի հետևանքով երկրում մահացել է ևս չորս մարդ: Ընդհանուր առմամբ զոհերի թիվը հասել է 58-ի:
Կարանտինի ռեժիմում է մնում 5 392 մարդ, ստացիոնար հսկողության տակ՝ 836-ը:
Բացի այդ, կովիդ-հյուրանոցում գնտվող անձանց թիվը հասնում է 1 00-ի:
Բուժման նպատակով Վրաստան է տեղափոխվել 41 քաղաքացի:
Հիշեցնենք, երեկ Վրաստանում արձանագրվել էր կորոանվիրուսի 578 դեպք:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան