Ավիահարվածներից դուրս Արցախում կյանք կա, ջերմություն, իրար նկատմամբ ընդգծված հարգանք. Տիգրան Աբրահամյան
Հատկապես վերջին երկու օրերին Ադրբեջանը կոնկրետ խնդիր է դրել՝ որքան հնարավոր է ավիրել բնակավայրերը։ Գրել է «Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար Տիգրան Աբրահամյանը։
«Բայց դրա մասին չէի ուզում գրել։
Պատերազմի, զանգվածային հրթիռակոծության, ավիահարվածներից դուրս Արցախում կյանք կա, ջերմություն, իրար նկատմամբ ընդգծված հարգանք, նվիրվածություն, իրար հետ վերջին հացը կիսելու մեծագույն ցանկություն։
Ընդգծված շնորհակալական զգացում բոլոր այն մարդկանց նկատմամբ, ովքեր այս անչափ բարդ, պատասխանատու ժամանակներում իրենց կողքին են. հայրենիքն են պաշտպանում՝ ով ինչով կարողանում է»։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան