Մարտերում եզդիական ջոկատներն իրենց պարտքը կառնեն իրենց ցեղասպանած սիրիացի ահաբեկիչներից. Բաքոյան
«Ուզում եմ անդրադառնալ թուրքերին, որ իմ ցանկացած խոսք խեղաթյուրելով, փորձում են արդարացնել իրենց մասնակցությունն այս պատերազմական պրոցեսներին»,- այսօր խորհրդարանում ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ռուստամ Բաքոյանը։
Նրա խոսքով, երբեք չի կարելի եզդիներին քրդերի հետ շփոթել.
«Մենք՝ եզդիներս, մեր լուրջ մասնակցությունն ունենք այս պրոցեսում և չենք հրաժարվում, չենք էլ հրաժարվելու։ Ուզում եմ նաև դիմել Ադրբեջան հորջորջվող տարածքում բնակվող բնիկներին՝ թալիշներին, որ իրենց պատմական հայրենիքում իրենք պետք է իրենց պետականությունը ստեղծեն։ Մենք աջակցում ենք նրանց։ Դուք ապրում եք ձեր պատմական հայրենիքում, և իրավունք ունեք ինքնորշվելու։ Այդ հարցում մենք՝ եզդիներս էլ մեր ռեսուրսները տրամադրում ենք։ Ի տարբերություն Ադրբեջանի ազգային փոքրամասնությունների, որոնք հենց բնիկներ են, մենք՝ եզդիներս Հայաստանում մեզ լիիրավ քաղաքացիներ ենք զգում, և շարունակում ենք կողք կողքի լայն ու նեղ օրերի ճանապարհ անցնել»։
Ռուստամ Բաքոյանը շեշտեց՝ Արցախի հարավում եզդիական ջոկատներն իրենց պարտքը կառնեն սիրիացի ահաբեկիչներից։ Ըստ պատգամավորի, եզդիները չեն մոռացել 2014-ի Սինջարի եզդիների ցեղասպանությունը։
«Մեր գործն արդար է, մենք հաղթում ենք, գնում ենք դեպի հաղթանակ»,- եզրափակեց խոսքը եզդի պատգամավորը։
Հարակից հրապարակումներ`
- Համեմատաբար խաղաղությունը մեզ չպիտի թուլացնի, «արխային» գցի. Մարուքյան
- Տղերքս եզդի Ռզգոյի հրամանատարությամբ են գիշերը լուսացրել. Բաքոյան
- Այս հանգանակությունը, դրամահավաքը ի սրտե նվիրում ենք Հայաստանին՝ մեր սուրբ հողին. ֆրանսիաբնակ եզդի
- Կազմավորվում է եզդիական երկրորդ ջոկատը. Բաքոյան
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին