«Հրապարակ». Ստոլտենբերգ. Սա շատ վտանգավոր իրավիճակ է ողջ տարածաշրջանի համար
«Հրապարակ» թերթը գրում է. «ՆԱՏՕ-ն անհանգստացած է ղարաբաղյան հակամարտության գոտում խաղաղ բնակչության շրջանում զոհերի առկայությամբ եւ կոչ է անում դադարեցնել կրակն ու սկսել բանակցություններ։ Անկարայում աշխատանքային այցով գտնվող ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հանդիպում է ունեցել Թուրքիայի ԱԳ նախարար Մեւլյութ Չավուշօղլուի հետ։ Նախատեսվում է հանդիպում նաեւ նախագահ Էրդողանի հետ։ «Մեզ չափազանց անհանգստացնում է իրադրությունը Ղարաբաղում։ Մենք տեսնում ենք, որ զոհվում են մարդիկ, խաղաղ բնակիչներ։ Այս հակամարտությունն ունի ռիսկեր բոլոր ուղղություններով, ներառյալ՝ էներգետիկ։ Սա շատ վտանգավոր իրավիճակ է ողջ տարածաշրջանի համար եւ դաշինքի անդամների համար՝ նույնպես։ Մենք կոչ ենք անում հակամարտող կողմերին՝ անհապաղ դադարեցնել կրակն ու սկսել բանակցություններ»,- Չավուշօղլուի հետ համատեղ ասուլիսի ժամանակ ասել է Ստոլտենբերգը»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան