Գեղամ Մարտիկի Մարտիրոսյան. Խոցել է հակառակորդի յոթ տանկ
Պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը ֆեյսբուքյան իր էջում շարունակում է ներկայացնել հերոսական դրվագներ տանկային մարտերից։
Հոկտեմբերի 2-ին ՊԲ պաշտպանության գոտու ուղղությամբ հակառակորդի հարձակման ժամանակ մարտկոցի հրամանատար, կապիտան Գեղամ Մարտիկի Մարտիրոսյանը, ճիշտ գնահատելով իրավիճակն ու գրոհի ուղղությունը, անվրեպ կրակոցով խոցել է հակառակորդի յոթ տանկ` ստիպելով վերջիններիս խուճապահար նահանջել:
Հոկտեմբերի 2-ին ՊԲ պաշտպանության գոտու հատվածում հակառակորդի հարձակման ժամանակ ջոկի հրամանատար, կրտսեր սերժանտ Սահակ Վրեժի Մխիթարյանը խոցել է երկու տանկ, իսկ նույն ջոկի կրտսեր սերժանտ Աշոտ Եսայու Եսայանը խոցել է երկու տանկ և երկու անվավոր տեխնիկա: Զինծառայողների դիպուկ կրակոցները խուճապի են մատնել հակառակորդին և ստիպել հրաժարվել առաջխաղացումից:
Հոկտեմբերի 2-ին ՊԲ պաշտպանության գոտու հատվածում հակառակորդի հարձակման ժամանակ մայոր Հայասեր Կամոյի Դալլաքյանը խոցել է տանկային շարասյան առջևից գրոհող երկու տանկ և, հանկարծակի բերելով հակառակորդին, խոչընդոտել է վերջինիս տանկային ստորաբաժանման առաջխաղացումը:
Հարակից հրապարակումներ`
- Արցախի հերոսի՝ Դավիթի մայրը երեկ է իմացել, որ որդին առաջնագծում է
- Եվս մի հերոսական դրվագ
- Հերոսների սրերը կցուցադրվեն Հայաստանի պատմության թանգարանում
- Արցախի հերթական հերոսների անունները հնչեցին ողջ ռազմաճակատում
- Արցախի հերոս Շաքարյանն ընդամենը 17 տարեկան էր, երբ նրա հրամանատարությամբ տանկը հաղթանակներ էր գրանցում
- Իմ հրամանագրով հինգ զինծառայողի շնորհվել է «Արցախի հերոսի» կոչում. Արայիկ Հարությունյան
- Առաջնագծում մարտնչող զինծառայողների արիության և հերոսության օրինակներ
- Քյոխը՝ Կարո Ջալավյանը, իսկապես մեր ժամանակների հերոսն է. Տիգրան Աբրահամյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան