Սոցփաթեթի գումարները կարող են ուղղվել հիմնադրամներին
ԱԺ-ն այսօր առաջին ընթերցմամբ ընդունեց «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում լրացում կատարելու մասին նախագիծը ստացավ։
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Բաբկեն Թունյանը մանրամասնում է, որ նախագծի ընդունման արդյունքում, սոցփաթեթի շահառուները կկարողանան գումարն ուղղել այն հիմնադրամներին, որոնց գործունեությունն ուղղված է ՀՀ կայուն ու համաչափ զարգացումն ապահովվող ծրագրերի իրականացմանը:
Նախագծի ընդունման անհրաժեշտությունն առաջացել է այն պատճառով, որ պայմանավորված ռազմական դրությամբ մի շարք պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձինք ցանկանում են մասնակցել ռազմական դրության արդյունքում պետության կարիքների ֆինանսավորման համար իրականացվող դրամահավաքներին:
Ներկայումս սոցիալական փաթեթի ուղղությունները սահմանված են օրենքով և դրանից բացի այլ ուղղություններով նշված գումարները չեն կարող օգտագործվել: Հաշվի առնելով ստեղծված իրավիճակը, նպատակահարմար է համարվում օրենքում փոփոխություններ կատարելու միջոցով հնարավորություն ընձեռել սոցիալական փաթեթի գումարներն ուղղել նաև այն հիմնադրամներին, որոնց գործունեությունն ուղղված է Հայաստանի Հանրապետության կայուն ու համաչափ զարգացում ապահովվող ծրագրերի իրականացմանը, տնտեսության կայունացման օժանդակմանը կամ այլ համապետական ծրագրերի իրականացմանը:
Նախագիծը երկրորդ ընթերցմամբ կքննարկվի վաղը՝ հոկտեմբերի 7-ին:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան