Եթե այսօր տեռորիստներ Էրդողանի և Ալիևի դեմը չկտրվի, ապա նրանք կհայտնվեն..., ՌԴ-ում, Իրանում. Աբովյան
«Սա այն հրթիռներից մեկն է, որով այսօր գնդակոծվում է Ստեփանակերտը, որով այսօր հրետակոծվում են խաղաղ բնակիչները։ Այս բեկորը գտել եմ Արցախի ծննդատան մոտակայքում։ Ամեն օր տասնյակ այսպիսի ահավոր զինատեսակներ են կիրառվում խաղաղ բնակիչների դեմ։ Այս հրթիռները լիցքավորվում են այսպես կոչված «կասետաներով», կասետային հրթիռներ են, որոնց կիրառումն արգելված է բոլոր հնարավոր միջազգային կոնվենցիաներով»,- այսօր ԱԺ արտահերթ նիստի ընթացքում ասաց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Աբովյանը՝ ցուցադրելով իր հետ Ստեփանակերտից բերած հրթիռի բեկորը։
Նրա խոսքով, յուրաքանչյուր պետություն, որը զինատեսակ է կիրառում խաղաղ բնակիչների հանդեպ, հանցագործ է՝ առանց որևէ վերապահման։
«Եթե ինչ-որ մեկի մոտ կան կասկածներ, ապա հորդորում եմ՝ գնացեք Ստեփանակերտ, փողոցներում տեսեք չպայթած բեկորներն ու ռումբերը։ Ահա, թե ով է այսօր պատերազմում մեզ հետ։ Մեզ հետ պատերազմում են տեռորիստական Թուրքիան և տեռորիստական Ադրբեջանը։ Սա այն ուղեգիրն է, որը պետք է բացի այդ երկու հանցագործների առջև Հաագայի տրիբունայի դռները։ Չեմ կասկածում ոչ մի վայրկյան, որ թե՛ Ալիևը, թե՛ Էրդողանը կստանան իրենց արժանի պատիժը»,- նշեց նա։
Պատգամավորը նկատեց՝ արդեն երկրորդ օրն է, ինչ Թուրքիան գրոհայինների է տեղափոխում դեպի Ադրբեջան.
«Այսօր ՌԴ արտաքին հետախուզության ծառայության ղեկավարը մեր ասածը վերահաստատեց։ Համոզված եմ, որ մեր գործընկերները հասկանում են՝ եթե այսօր տեռորիստներ Էրդողանի և Ալիևի դեմը չկտրվի, ապա նրանք կհայտնվեն Վրաստանում, ՌԴ-ում, Իրանում...»։
Հարակից հրապարակումներ`
- Պուտինն ու Փաշինյանը մտահոգված են օտարերկրյա գրոհայիններով
- Reuters. Թուրքիան սիրիացի գրոհայիններ է տեղափոխում Ադրբեջան․ հաստատել են զինյալները
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին